Մարչելո Լիպի. «Բավարիայի» հետ 100 խաղից 99-ում պարտվում ենք

Մարչելո Լիպի. «Բավարիայի» հետ 100 խաղից 99-ում պարտվում ենք

Չինական «Գանչժոու Էվերգրանդ» ակումբի գլխավոր մարզիչ Մարչելո Լիպին կիսվել է Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչ հանդիպումից իր ակնկալիքներով։ Նրա սաներն ուժերն են չափելու «Բավարիայի» հետ։

«Մենք գիտենք, որ «Բավարիան» աշխարհում լավագույն ակումբներից է։ նրանց հետ 100 հանդիպումից 99-ում մենք պարտվում ենք։ Այնպես որ հաղթանակը կարող է մեզ այցելել արդեն առաջիկա խաղում»,-ասել է իտալացի մազսնագետը։

«Բավարիա»-«Գանչժոու» հանդիպումը տեղի կունենա երեքշաբի օրը։

Իսկ չորեքշաբթի կկայանա մյուս կիսաեզրափակիչը, ուր ներկայումս Լիբերտադորեսի գավաթակիր «Ատլետիկո Մինեյրոն» կխաղա մարոկկոյան «Ռաջա Կասաբլանկա» ակումբի դեմ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում