10.1 C
Yerevan

Զինծառայողների մահվան դեպքը հաստատել են ՊՆ-ից

Նմանատիպ

Հարավային Կովկասում օտարերկրյա միջամտությունը բարդացնում է վիճակը․ Աբդոլլահիան

ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները Մոսկվայում կայացած բանակցություններում քննարկել...

Թուրքական բանակը հրետակոծել է Սիրիայի հյուսիսը

Թուրքիայի Զինված ուժերը երեկ հրանոթներից ու ականանետերից գնդակոծել են...

Ռուսաստանը զորավարժություններ է սկսում մինչև 12000 կմ հեռահարությամբ բալիստիկ հրթիռներով

Ռուսաստանը զորավարժություններ է սկսել «Յարս» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռային համակարգով,...

27.04.2012թ., ժամը 04:15-ի սահմաններում ՀՀ ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ  Տավուշի մարզի Այգեպար-Մովսես գյուղերի միջև ընկած ճանապարահատվածում ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողներից մեկին պատկանող «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով երթևեկելիս հրազենային մարմնական վնասվածքներ են ստացել վարորդը և ևս երկու պայմանագրային զինծառայողներ: Այս մասին հայտնում են ՊՆ մամլո ծառայությունից:

Ձեռնարկված միջոցառումներով վերջիններիս կյանքը փրկել հնարավոր չի եղել՝ երկու պայմանագրային զինծառայողներ մահացել են Բերդի զինհոսպիտալ տեղափոխելու ճանապարհին, իսկ մեկը՝ Բերդի զինհոսպիտալում:

Դեպքի վայրի զննության ժամանակ բազմաթիվ հրազենային հետքեր են հայտնաբերվել նաև վերը նշված ավտոմեքենայի վրա:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2–րդ մասի 1-ին և 6-րդ կետերով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:

spot_imgspot_img