Հայ աշակերտները ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում 7 մեդալ են նվաճել
Նմանատիպ
Բելառուսում ավարտվել է Ֆիզիկայի միջազգային օլիմպիադան, որին մասնակցել են աշխարհի 9 երկրի դպրոցականներ:
ԿԳՄՍՆ-ն մամուլի ծառայությունը հայտնում է, որ Հայաստանի թիմի 7 մասնակիցներն օլիմպիադայի կրտսեր և ավագ խմբերում ցուցաբերել են բարձր արդյունքներ` նվաճելով 1 արծաթե և 6 բրոնզե մեդալներ:
ՀՀ-ն ներկայացնող կրտսեր խմբի բոլոր երեք մասնակիցները՝ Նարեկ Գալստյանը, Մակիչ Կարապետյանը և Գոռ Հասրաթյանը, արժանացել են բրոնզե մեդալների:
Ավագ խումբը ներկայացնող հինգ մասնակիցներից Արեգ Բարսեղյանը նվաճել է արծաթե, իսկ Մարիա Առաքելյանը, Վյաչեսլավ Պետրոսյանը և Հովսեփ Կարապետյանն արժանացել են բրոնզե մեդալների։
Նշենք, որ Հովսեփ Կարապետյանը սովորում է ՀԱՊՀ ավագ դպրոցում, իսկ մնացած վեց մասնակիցներն Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի աշակերտներ են։
Ֆիզիկայի միջազգային օլիմպիադային մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկիստանի, Թուրքիայի և այլ երկրների դպրոցականները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում