Bloomberg. Չինաստանում տեղի ունեցող ցուցյերը նվազեցրել են iPhone Pro հեռախոսների արտադրության քանակը
Նմանատիպ
Չինաստանի Չժենչժոու քաղաքում գտնվող Apple-ի մատակարար գործարանում սկիզբ առած անկարգությունները կարող են վնասել iPhone Pro հեռախոսների արտադրության քանակին։ Ըստ Bloomberg գործակալության հաշվարկների, Apple-ն արդեն 6 մլն հեռախոսի կորուստ ունի։ Սակայն Չինաստանում սկիզբ առած հասարակական դժգոհության ալիքը դեռևս կարող է շարունակվել՝ նոր վնասներ պատճառելով iPhone-նների արտադրողին։
Apple-ի համար iPhone Pro հեռախոսներ արտադրող չինական գործարանը կառավարվում է թայվանյան Foxconn ընկերության կողմից։ Հենց Foxconn-ն է արտադրում iPhone 14 Pro և Pro Max՝ առավել մեծ պահանջարկ ունեցող հեռախոսների հիմնական քանակը։
Կապված Չինաստանում տեղի ունեցող զարգացումներով՝ Apple-ը արդեն իջեցրել է հեռախոսների այդ մոդելների արտադրության սպասվող քանակը 90 միլիոն միավորից 87-ի։ Ընկերությունում նշում են, որ այս տարի չարտադրված հեռախոսների քանակը փորձելու են լրացնել 2023թ.-ին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում