Կրիշտիանու Ռոնալդուն մոտ է նոր ակումբ տեղափոխվելուն

Կրիշտիանու Ռոնալդուն մոտ է նոր ակումբ տեղափոխվելուն

Ինչպես հայտնում է Marca թերթը, Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մոտ է Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ակումբի հետ 2,5 տարվա պայմանագիր կնքելուն։ Ըստ թերթի տվյալների, ֆուտբոլիստը արաբական ակումբում  կարող է վաստակել ավելի քան 200 միլիոն եվրո։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 21-ին հանրությանը հայտնի դարձավ Ռոնալդուի և իր՝ արդեն նախկին ակումբի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հարգիի միջև առաջացած վեճի մասին, որից հետո ֆուտբոլիստի և ակումբի միջև խզվել է պայմանագիրը։

Այս պահին Կրիշտիանում Ռոնալդուն դեռևս չի հաստատել որևէ ակումբի հետ նոր պայմանագիր ստորագրելու մասին տեղեկությունները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում