Ֆուտբոլի ԱԱ. այսօրվա խաղերն ու դրանց մեկնարկի ժամերը

Ֆուտբոլի ԱԱ. այսօրվա խաղերն ու դրանց մեկնարկի ժամերը

Կատարում ընթացող Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում այսօր շարունակվելու են խմբային փուլի G և H խմբերի երրորդ տուրի հանդիպումները։

Այսօր սպասվում է 4 հանդիպում։ Երևանի ժամանակով՝

19:00. Հարավային Կորեա – Պորտուգալիա (H խումբ)

19:00. Գանա  – Ուրուգվայ  (H խումբ)

23:00. Կամերուն – Բրազիլիա (G խումբ)

23:00. Սերբիա – Շվեյցարիա (G խումբ)

Նշենք, որ երեկ հայտնի են դարձել E և F խմբերի հաղթողները։ Այսպես, նշված խմբերից Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8-րդ եզրափակիչ են անցել Ճապոնիայի, Իսպանիայի, Մարոկկոյի և Խորվաթիայի  հավաքականները։ Գերմանիայի հավաքականը անակնկալ կերպով դուրս է մնացել պայքարից: Խմբային փուլը չի հաղթահարել նաև Բելգիայի ընտրանին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում