«Երկիր Մեդիա» և «Հ2» հեռուստաընկերությունները զրկվել են լիցենզիայից
Նմանատիպ
Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակցության համար հայտ էին ներկայացրել «Արմենիա թի-վի» ՓԲ, «Ա-թիվի» և «Շանթ» ՍՊ, «Մուլտի մեդիա-կենտրոն թիվի» և «Հուսաբեր» ՓԲ և «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊ ընկերություննեը։
Ինչպես տեղեկացնում է Panorana,am-ը, դրանք վարկանիշային քվեարկության արդյունքում ստացել են համապատասխանաբար 106, 97, 89, 92, 78 և 62 միավոր: Արդյունքները հրապարակվեցին այսօր՝ դեկտեմբերի 2-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարած նիստում։
«Մրցույթում հաղթող են ճանաչվում «Արմենիա թի-վի» ՓԲԸ-ն, «Ա-թիվի» և «Շանթ» ՍՊ ընկերությունները, «Մուլտի մեդիա-կենտրոն թիվի» ՓԲԸ-ն, որոնք կզբաղեցնեն Հանրապետական մուլտիպլեքս ծածկույթի սլոթը»,-հայտարարեց հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։
Հիշեցնենք, որ «Հուսաբեր» ՍՊԸ-ն «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության հիմնադիրն է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում