Շվեդիան Թուրքիային է հանձնել քուրդ զինյալներից մեկին

Շվեդիան Թուրքիային է հանձնել քուրդ զինյալներից մեկին

Շվեդիայի իշխանությունները Թուրքիային են հանձել Քրդական բանվորական կուսակցությանն անդամակցելու համար դատապարտված քուրդ գործիչներից մեկին։ Այս մասին տեղեկացնում է Anadolu գործակալությունը։

Նշենք, որ հուլիսի 15-ին ՆԱՏՕ-ն Շվեդիան և Ֆինլանդիան իր կազմում ընդգրկելու մասին որոշում է կայացրել, որը պետք է վավերացվի ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրնրեի կողմից։ Թուրքիայի իշխանությունները, որպես ՆԱՏՕ-ի այդ որոշումը հաստատելու նախապայման, պահանջել են, որպեսզի հյուսիսեվրոպական երկու այդ պետությունները Թուրքիային արտահանձնեն իրենց մոտ քաղաքական ապաստան ստացած քուրդ մարտիկներին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել էր, որ եթե Ստոկհոլմն ու Հելսինկին չկատարեն իրենց խոստումները, թուրքական խորհրդարանը չի վավերացնի ՆԱՏՕ-ին նրանց անդամակցության փաստաթղթերը։

Շվեդիայի և Ֆինլանդիայի իշխանություններն այս հարցի կապակցությամբ դժվար իրավիճակում էին հայտնվել և չորս ամիս փորձել Թուրքիայի պահանջներին որևէ այլ լուծում գտնել։ Այս ամիսների ընթացքում եղել են բազում հանդիպումներ, բանակցություններ, սակայն պաշտոնական Անկարան պնդել է իր դիրքորոշումը և արդեն ստացել հետախուզման մեջ գտնվող քուրդ գործիչներից մեկին՝ Մահմուդ Թաթին, որը մեղադրվում է Թունջելի քաղաքում Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցության մասնաճյուղ ստեղծելու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում