14.1 C
Yerevan

ԵԱՀԿ ներկայացուցիչները Դովեղ գյուղում տեղազննություն կիրականացնեն

Նմանատիպ

ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմի չի ձգտում. Սպիտակ տուն

ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմի կամ տարածաշրջանում որևէ այլ զինված...

Ռուսաստան-ԱՄՆ պատերազմի հետևանքները կլինեն հրեշավոր․Մեդվեդև

Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի բանակների միջև բախման հետևանքները հրեշավոր...

ԵՄ-ն նախապատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթը

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ՝ 11-րդ փաթեթում ԵՄ-ն պլանավորում է...

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի աշխատակիցները տեղազննություն կիրականացնեն Տավուշի մարզի Դովեղ գյուղում: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանին:

«Այդ շրջանում նախատեսվում է դիտարկում, որից բացի այցելելու են նաեւ գյուղ` տեղազննություն անցկացնելու գնդակոծության արդյունքում տեղի ունեցածի վերաբերյալ»,-ասել է Բալայանը: Նա նաև տեղեկացրել է, որ ամենայն հավանականությամբ դիտորդները կայցելեն ապրիլի 30-ին:

Տավուշի մարզի Դովեղ գյուղն ապրիլի 25-ին` ժամը 12-ի սահմաններում, շուրջ 40 րոպե գտնվել է ադրբեջանական նշանառուի գնդակոծման տակ: Վնասվել են գյուղի մանկապարտեզը և համայնքի բնակիչ Շիրազ Մեհրաբյանին պատկանող «Գազ 53» մակնիշի ավտոմեքենան, պտղատու ծառեր, բնակելի տների տանիքներ: Անվտանգության նկատառումներից ելնելով` մանկապարտեզի սաները և անձնակազմը տարհանվել են: Ադրբեջանական կրակոցները լռեցվել են ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած համապատասխան միջոցառումների արդյունքում: Հայկական կողմից վիրավորներ չկան:

spot_imgspot_img