Հայկ Գրիգորյանն Ազգային ժողովի կողմից ընտրվեց ԲԴԽ անդամ

Հայկ Գրիգորյանն Ազգային ժողովի կողմից ընտրվեց ԲԴԽ անդամ

75 կողմ ձայնով Հայկ Գրիգորյանն ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ:

Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը փակ գաղտնի քվեարկությունից հետո հայտնեց քվեարկության արդյունքները: ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել էին 75-ը, նրանք բոլորն էլ կողմ էին քվեարկել Գրիգորյանի թեկնածությանը:

Հայկ Գրիգորյանի թեկնածությունն առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:  Գրիգորյանը ԱԺ նիստում հանդիսավոր կարգով երդվեց: Երդումից հետո նա ստորագրել է երդման տեքստը:

Նշենք, որ քվեարկությանը մասնակցել է նաև ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում