Հաճախ լինում են իրավիճակներ, երբ սմարթֆոնի մարտկոցը լիցքաթափվում է և պետք է լիցքավորել այն՝ որոշ ժամանակ մնալով առանց կապի։ Արդյո՞ք կարելի է օգտագործել սարքավորումը լիցքավորելու ընթացքում։ Այս հարցին է անդրադարձել Telecom Daily գործակալության գործադիր տնօրեն Դենիս Կուսկովը՝ նշելով, որ տեսականորեն դա կարելի է, սակայն այնքան էլ ցանկալի չէ։
«Եղել են դեպքեր, թեև հազվադեպ, երբ մարտկոցները պայթել են, ուստի խորհուրդ է տրվում ռիսկի չգնալ»,- նշում է մասնագետը:
Բացի այդ, լիցքավորել ու ընթացքում ռեսուրսներ պահանջող հավելվածների օգտագործումը փչացնում է մարտկոցը: Հաճախ մարտկոցները տաքանում են։ Այդ ժամանակ խորհուրդ է տրվում սարքավորման վրայից հանել պատյանը։
Այնուամենայնիվ, ըստ Կուսկովի, լիցքավորվելու ընթացքում սմարթֆոնի մեկանգամյա օգտագործումը, օրինակ, համացանցից օգտվելու համար, կարելի է թույլատրելի համարել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում