Վաղը՝ դեկտեմբերի 9-ին Բիշքեկում կկայանա ԵԱՏՄ գագաթնաժողովը, որին կմասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ինչպես լրատվամիջոցներին տեղեկացրել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակում Պուտինը կհանդիպի Նիկոլ Փաշինյանին։
«Նախատեսված է մեկ երկկողմ հանդիպում՝ զրույց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»,-ասել է նա։
Նշենք, որ ԵԱՏՄ բիշքեկյան գագաթնաժողովում ԵԱՏՄ նախագահությունն անցնելու է Ռուսաստանին։