Բիշքեկում մեկնարկել է Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստը:
Նիստին մասնակցում են Հայաստանի վարչապետը, Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի նախագահները:
Նիստի ընթացքում քննարկվելու են առկա տնտեսական իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային ինտեգրացիայի հետ կապված ակտուալ հարցեր:
Երկրների ղեկավարները կամփոփեն անցնող տարվա արդյունքները և մտքեր կփոխանակեն Միության զարգացման հեռանկարների վերաբերյալ: