ՀՀ ՊՆ-ը՝ ԶԼՄ-ներին. «Խորհուրդ ենք տալիս չստուգված լուրեր չտարածել և արհեստականորեն չսրել իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին»

ՀՀ Պաշտպանության նախարարույթունը հանդես է եկել հայտարարությամբ՝ սահմանին հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում վերջին դեպքերի առնչությամբ ԶԼՄ-ների և սոց.ցանցերի միջոցով տարածված ապատեղեկատվության մասին: Times.am-ը ներկայացնում է հաղորդագրությունն ամբողջությամբ.

«Հղումներ անելով սեփական աղբյուրների և տեղեկությունների`որոշ լրատվամիջոցներով և սոցցանցերով ապատեղեկատվություն է տարածվում հայ-ադրբեջանական սահմանագոտու տարբեր հատվածներում փոխհրաձգության, հրադադարի ռեժիմը խախտելու, հայկական դիրքերը և բնակավայրերը գնդակոծելու հետևանքով զոհերի և վիրավորների վերաբերյալ:

Նման լուրեր տարածողներին խորհուրդ ենք տալիս ճշտել իրենց հասած տեղեկությունների հավաստիությունը ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունումչտարածել չստուգված լուրեր և արհեստականորեն չսրել իրավիճակը հայադրբեջանական շփման գոտում:

ՀՀ զինված ուժերը վերահսկում են սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով: ՀՀ պաշտպանության նախարարությունը մեկ անգամ ևս հայտարարում է, որ հայկական կողմը խստորեն հետևում է հրադադարի ռեժիմի պահպանմանը և իրավիճակին համարժեք գործողությունների է դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող խախտումների դեպքում»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում