Նավթի արտահոսք ԱՄՆ-ում
11/12/2022 13:59
Նմանատիպ
Ամերիկյան խոշորագույն նավթատարերից մեկի՝ կանադական TransCanada ընկերության Keystone նավթամուղում տեղի ունեցած վթարի հետևանքով ավելի քան 14 հազար լիտր նավթի արտահոսք է տեղի ունեցել։ Նշվում է, որ սա 2013թ.-ից ի վեր ԱՄՆ-ում տեղի ունեցած նավթի ամենամեծ արտահոսքն է։
Keystone խողովակաշարը կապում է Կանադայի նավթի հանքերը ԱՄՆ-ի նավթավերամշակման գործարանների հետ, այդ թվում՝ Տեխասի, Նեբրասկայի և Իլինոյսի: Նավթամուղի երկարությունը գրեթե 3,5 հազար կմ է, օրական դրանով անցնում է մինչեւ 622 հազար լիտր նավթ։
Նավթի արտահոսքը տեղի է ունեցել Հյուսիսային Դակոտա նահանգում։
ԱՄՆ Շրջակա միջավայրի պահպանության գործակալությունը (EPA) հայտնել է, որ նավթի արտահոսքը չի սպառնում խմելու ջրի աղբյուրներին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում