Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի իր գործընկերոջ հետ։ Այդ մասին տեղեկություն է տարածել Կրեմլի պաշտոնական կայքը։

«Քննարկվել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի, ինչպես նաև 2022թ. հոկտեմբերի 31-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների որոշ կիրառական հարցեր՝ ներառյալ Հարավային Կովկասում տնտեսական և լոգիստիկ կապերի վերականգնումը», – նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Կրեմլից նաև տեղեկացնում են, որ կողմերը պայմանավորվել են հետագայում ևս կապ պահպանել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում