Ադրբեջանցի զինծառայողը մահացել է անհայտ հիվանդությունից

Ադրբեջանի զինծառայողը մահացել է անհայտ հիվանդությունից: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, նա մահացել է Բաքվի կենտրոնական հոսպիտալում:

Տեղեկատվության համաձայն՝ զինծառայող Նամիգ Աբդուլլաևին հիվանդանոց են բերել ծայրահեղ վիճակում, և բժիշկը չի կարողացել փրկել նրա կյանքը:

Ադրբեջանի ՊՆ-ը ոչ մի տեղեկատվություն չի տարածել զինծառայողի հիվանդության մասին: Նա զինվորական ծառայության էր զորակոչվել Բաքվի Սարուխանյան շրջանի զինկոմիսարիատից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում