Շվայնշտայգեր. Գիտեմ՝ ինչի եմ ընդունակ, երբ առողջ եմ

Շվայնշտայգեր. Գիտեմ՝ ինչի եմ ընդունակ, երբ առողջ եմ

«Բավարիայի» կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը պատմել է իր վնասվածքի ապաքինման ընթացքի մասին։

-Ես արդեն լավ եմ զգում, հաջողությամբ եմ կատարում բոլոր վարժությունները և համոզված եմ, որ շուտով լիովին պատրաստ կլինեմ։ Պետք է զինվել համբերությամբ և աստիճանաբար, քայլ առ քայլ մարզավիճակ ձեռք բերել։

Շատ գոհ եմ իմ ներկա վիճակից և հույս ունեմ, որ շուտով ամեն ինչ ավելի լավ կլինի։ Ես գիտեմ՝ ինչի եմ ընդունակ, երբ առողջ եմ ու լավ մարզավիճակում, այդ պատճառով էլ հանգիստ եմ,-ասել է Շվայնշտայգերը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում