Չավի. Մեսսին կրկին ապացուցեց, որ համար 1-ն է

Չավի. Մեսսին կրկին ապացուցեց, որ համար 1-ն է

Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակչի «Բարսելոնա»-«Խետաֆե» առաջին հանդիպումից հետո, որն ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 4:0 հաշվով, կատալոնական թիմի կիսպաշտպան Չավին խոսել է Վալդեսի և Մեսսիի վերդարձի մասին:

«Մեսսիի և Վալդեսի հետ ավելի ուժեղ ենք: Մեծ մրցակցություն կա»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում «Sport.es»-ը:

Չավին հատկապես առանձնացրել է Մեսսիի խաղը. «Նա կրկին ապացուցոց, որ համար 1-ն է՝ աշխարհի լավագույն խաղացողը: Նա շատ մոտիվացված է»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում