ԱՄՆ-ում TikTok-ը կարգելափակե՞ն

ԱՄՆ-ում TikTok-ը կարգելափակե՞ն

ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներում օրինագիծ է ներկայացվել TikTok-ն արգելելու մասին։ Փաստաթղթի համաձայն, ԱՄՆ-ը պետք է արգելի TikTok-ի օգտագործումը, քանի որ Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցությունը, իբր, վերջինիս կարող է օգտագործել իր նպատակների համար։

Օրինագիծը նախատեսում է ԱՄՆ նախագահի կողմից արգելքի սահմանում երկրի՝ սոցիալական ցանցերի ոլորտում գործող ընկերությունների դեմ, եթե դրանք, ըստ Վաշինգտոնի, կվերահսկվեն Վենեսուելայի, Իրանի, Չինաստանի, ինչպես նաև Կորեայի, Կուբայի կամ Ռուսաստանի իշխանությունների կողմից։

Չինաստանում TikTok-ը ​​հայտնի է «Douyin» անվանմամբ. այն պատկանում է չինական ByteDance տեխնոլոգիական ընկերությանը։ TikTok-ը և Douyin-ը, ըստ էության, նույնն են, բայց դրանք գործում են առանձին սերվերների վրա՝ ենթարկվելով Չինաստանի գրաքննության սահմանափակումներին։ TikTok-ը թույլ է տալիս հաղորդագրություններ փոխանակել, ստեղծել կարճ երաժշտական տեսահոլովակներ, ինչպես նաև իրականացնել ուղիղ եթերներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում