Հայաստանցի դպրոցականը լավագույնն է ճանաչվել Մոսկվայի ԱԲ օլիմպիադայում
21/11/2026 23:09
Կարդացեք նաև
Մոսկվայում կայացած Արհեստական բանականության 6-րդ համառուսաստանյան օլիմպիադայում Հայաստանը ներկայացնող դպրոցական Գուրգեն Բայբուրդյանը գրավել է առաջին հորիզոնականը՝ օտարերկրյա մասնակիցների հաշվարկում։ Այս մասին տեղեկացրել է ՄԻՖԻ համալսարանը։
Մրցույթի օտարերկրյա մասնակիցների շրջանում երկրորդ տեղում է հայտնվել Բելառուսի ներկայացուցիչ Մաքսիմ Շալմանովը, իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Ղազախստանի ներկայացուցիչ Նուրլան Տուրուսպաևը։
Օլիմպիադային մասնակցելու համար աշխարհի 63 երկրից ստացվել էր 69 հազար հայտ։ Եզրափակիչ փուլ անցած 61 դպրոցականները մրցել են երկու՝ վեցժամյա փուլերով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում