«Ատլետիկոյի» դեմ խաղը Մեսսին կսկսի պահեստայինների նստարանից

«Ատլետիկոյի» դեմ խաղը Մեսսին կսկսի պահեստայինների նստարանից

Ըստ իսպանական «Marca» պարբերականի’ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ կայանալիք Իսպանիայի առաջնության 19-րդ տուրի հանդիպումը կսկսի պահեստայինների նստարանից:

Նշվում է, որ թեև ֆուտբոլիստն ամբողջությամբ ապաքինվել է, գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն ցանկանում է նրան մի փոքր էլ հանգիստ տալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում