Դեկտեմբերի 23-ին կմեկնարկի «Հայաստան-Ճարտարագիտական շաբաթ 2022»-ը
Նմանատիպ
Հայաստանի ազգային պատկերասրահում դեկտեմբերի 23-ին կմեկնարկի «Ճարտարագիտություն, Գիտություն և Արվեստ» խորագրով «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2022»-ը, որի նպատակն է լայն լսարանին ոլորտի վերջին ձեռքբերումների ներկայացումը, ճարտարագիտական համայնքի զարգացումը:
«Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2022»-ի շրջանակում կքննարկվեն Հայաստանում ճարտարագիտության և արտադրության զարգացման ապագան, ժամանակակից ճարտարագիտական լուծումներն ու ոլորտի վերջին միտումներն ու մարտահրավերները։
Միջոցառման շրջանակում կհյուրընկալվեն ոլորտի առաջատարներ մասնագետներ, ուսանողներ, հետազոտողներ և ճարտարագիտությամբ ու առաջադեմ տեխնոլոգիաներով հետաքրքրված անձինք:
Միջոցառումը դեկտեմբերի 24-ին կշարունակվի Երևանում՝ Ինժեներական քաղաքում, իսկ 25-ին կտեղափոխվի Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն:
«Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2022»-ի մուտքն ազատ է, գրանցումը՝ պարտադիր:
Կարող եք գրանցվել այստեղ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում