Ռուսաստանը Starlink արբանյակային ցանցի իր տարբերակն է ստեղծում

Ռուսաստանը Starlink արբանյակային ցանցի իր տարբերակն է ստեղծում

Ռուսաստանը սկսում է «Марафон-IoT» խմբավորման մեջ ներառված արբանյակների մասայական արտադրություն։ Ինչպես տեղեկացնում է «Роскосмос»-ի Telegram ալիքը, նախատեսվում է խմբավորման արբանյակների թիվը հասցնել 264-ի, որոնք կծածկեն ամբողջ մոլորակը։

Նշվում է, որ «Марафон-IoT» համակարգի ծավալումը «Роскосмос»-ի «Сфера» նախագծի առաջնահերթությունն է։ Արբանյակային ցանցի միջոցով ռուսական կողմը պատրաստվում է ունենալ մոբիլ համացանցի հնարավորություններ և լուծել ավիացիայի ոլորտին վերաբերող խնդիրներ։

Ըստ նախագծի, առաջին արբանյակները տիեզերք կուղարկվեն 2025թ.։ «Роскосмос»-ի մասնագետները նշում են, որ ցանցն ամբողջությամբ պատրաստ կլինի արդեն 2026թ.։

Հետևեք մեզ նաև Telegram-ում