ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը օգնության կարիք ունեցողների համար

ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը օգնության կարիք ունեցողների համար

ՄԻԵԴ-ը բավարարել է Հայաստանի ներկայացրած պահանջը և միջանկյալ միջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ։ Այդ մասին հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից:

Եվրոպական դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել Լաչինի միջանցքով Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը։

Եվրոպական դատարանը պարտավորեցրել է նաև Ադրբեջանին ապահովել ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը:

Իր որոշման մեջ Եվրադատարանը նաև նշել է, որ այս պահին վիճելի է Լաչինի միջանցքի նկատմամբ Ադրբեջանի կողմից վերահսկողության առկայության հարցը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում