Ինտելեկտուալ խաղերի Հայաստանի դպրոցական առաջնությունում հաղթել է «Brain Killers» թիմը

Մայիսի 1-2-ը Երևանում տեղի ունեցավ ինտելեկտուալ խաղերի Հայաստանի դպրոցական առաջնության, որը բաղկացած էր«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ՚»«Brain ring» և «Քո խաղը» մրցափուլերից։ Առաջնությունն անցկացնում էր Գիտակների հայկական ասոցիացիան՝   ՀՀ կրթության և գիտության նախարարության և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ։ Ինտելեկտուալ խաղ-մրցույթին մասնակցում են Հայաստանի Հանրապետությունը և Արցախը ներկայացնող 22 դպրոցական թիմեր:

Ինչպես Times.am-ին տեղեկացրել է «Գիտակների Հայկական Ասոցիացիայի» ներկայացուցիչ Տիգրան Քոչարյանը, առաջնության բացարձակ հաղթող ճանաչվեց երևանյան «Brain Killers» , որն հաղթեց բոլոր մրցափուլերում և նվաճեց ուղեգիր մեկ շաբաթ անց Բելառուսում տեղի ունենալիք Եվրոպայի առաջնությանը։  Մյուս ուղեգիրը նվաճեց  «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ՚ » և «Brain ring» մրցափուլերում երկրորդ տեղը գրավված մայրաքաղաքը  ներկայացնող «Ֆոտոն»-ը, իսկ մրցանակային երրոդ տեղը բաժին հասավ «Արմադա»-յին: 

 Ինչպես նշեց առաջնության խաղավար,  Բելառուսի Գիտակների լիգայի նախագահ Պավել Զաբավսկին, մասնակից թիմերի խաղամակարդակը այս տարի զգալիորեն աճել է, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ հայկական թիմերը կարող են հանգիստ ձեռնոց նետել իրեն արտասահմանյան մրցակիցներին: Ողջունելով առաջնության մասնակիցներից ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ երբ դահլիճում ներկաները մեծ կյանք մտնեն, իրենց ինտելեկտով և ստացած կրթությամբ մեծ բարձունքների կհասեն, քանի որ գիտելիքը այն ուժն է, որից իրենց ոչ ոք չի կարող զրկել: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում