Գարեգին Նուշիկյանը շարունակում է աջակցության խոստումներ ստանալ

Թիվ 10 ընտրատարածքում առաջադրված թեկնածուներից «Ազատ դեմոկրատներ»  կուսակցության անդամ Ալիկ Արզումանյանը սատարելու է Գարեգին Նուշիկյանին. «Այս ընտրատարածքում հիմնական երկու  թեկնածուներն էլ անկուսակցական են, ու երկուսն էլ հայտնի գործարարներ են, և ես, լինելով կենտրոն համայնքի բնակիչ, հենց այս ընտրատարածքում ընտրելու  եմ Գարեգին Նուշիկյանին: Ես բավական վաղուց եմ նրան ճանաչում: 1998 թվականին նա անկախ ամեն ինչից հավատարիմ մնաց իր սկզբունքներին, անհաղորդ մնաց քաղաքական կոնյուկտուրայի պահանջներին և միշտ մինչև այսօր էլ հավատարիմ է մնում իր ընկերներին, ընկերություն է անում բոլորի հետ անկախ նրանց  քաղաքական  հայացքներից», – նշեց  Ալիկ Արզումանյանն` հավելելով, որ Գարեգին Նուշիկյանն աչքի է ընկնում իր սկզբունքայնությամբ, որի համար էլ նա իր ձայնը սիրով տալիս է Գարեգին Նուշիկյանին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում