Microsoft կորպորացիան պատրաստվում է ավելի կայուն դարձնել Windows օպերացիոն համակարգը
Նմանատիպ
Microsoft ընկերությունը Windows օպերացիոն համակարգն ավելի կայուն և արագ դարձնելու լուծումներ է գտել։ Այդ մասին հայտնում է Windows Latest պարբերականը:
Հրապարակման մեջ նշված է, որ ներկայումս explorer.exe գորառույթը, որն ընկած է օպերացիոն համակարգի աշխատանքի հիմքում, անմիջական առնչություն ունի համակարգի մնացած բոլոր բաղադրիչների հետ։ Microsoft-ի ինժեներները մտադիր են հետագայում տարանջատել այն համակարգի այլ բաղադրիչներից, ինչը ավելի կայուն կդարձնի Windows-ի աշխատանքը։
Մասնագետները նշում են, որ երբ «Task manager» հավելվածից փակում են explorer.exe գործառույթը, ապա համակարգը ներկայում ավարտում է մնացած բոլոր բաղադրիչների աշխատանքը։ explorer.exe-ի առնչությունը սովորական այս գործընթացների հետ դանդաղեցնում է Windows-ի աշխատանքը, քանի որ այն առնչվում է բոլոր ֆայլերի հետ։ Ահա հենց այս խնդիրն են պատրաստվում լուծել Microsoft-ի մասնագետները՝ ստեղծելով այնպիսի համակարգ, որի մեկ բաղադրիչի աշխատանքը կապված չի լինի ամբողջ ֆայլային բազայի աշխատանքների հետ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում