Մակրոնի հետ զրույցում Ալիևը նոր պահանջներ է ուղղել Հայաստանին

Մակրոնի հետ զրույցում Ալիևը նոր պահանջներ է ուղղել Հայաստանին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ։ Ինչպես տեղեկացնում են Ելիսեյան պալատից, Մակրոնը խորը մտահոգություն է հայտնել Հարավային Կովկասում լարվածության վերսկսման կապակցությամբ։

Նա կոչ է արել հարգել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագիրը և Ապահովել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի հնարավորությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Մակրոնը խոսել է նաև մարդասիրական կազմակերպություններին և ՄԱԿ-ի գործակալություններին բնակչությանը անխոչընդոտ հասանելիություն ապահովելու հրատապության մասին։

Իր հերթին ադրբեջանական կողմը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ Մակրոնի հետ զրույցի ընթացքում Ալիևը նշել է, իբր Լաչինի միջանցքը բաց է հումանիտար բեռների և քաղաքացիական անձանց համար։

Ադրբեջանի նախագահը Մակրոնին հայտնել է, որ «Հայաստանը շարունակում է օկուպացնել ադրբեջանական 8 գյուղեր»։ Վերջինս կոչ է արել Ֆրանսիային և Ֆրանկոֆոնիայի «որոշ այլ երկրների հավասարակշռված և անաչառ վարք դրսևորել տարածաշրջանային հարցերի վերաբերյալ»՝ հավելելով, որ Ադրբեջանը զղջում է իր դեմ ուղղված նրանց գործողություններից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում