Հրաձգություն Փարիզի կենտրոնում․ կան զոհեր

Հրաձգություն Փարիզի կենտրոնում․ կան զոհեր

Փարիզի ոստիկանությունը ձերբակալել է տղամարդու, ով հրաձգություն է վարել փողոցում՝ սպանելով 3 և վիրավորելով առնվազն 4 մարդու։

Ականատեսների և տեղական իշխանությունների հաղորդմամբ՝ տղամարդը կրակ է բացել քրդական մշակութային կենտրոնի, ռեստորանի և վարսավիրանոցի ուղղությամբ, որոնք տեղակայված են «Ստրասբուր-Սեն-Դենի» մետրո կայարանի մոտակայքում՝ Փարիզի 10-րդ շրջանում։

Իրավապահների հաղորդմամբ՝ հավանական է, որ 69-ամյա ահաբեկիչ տղամարդը գործել է ռասիզմի հիմքով։

Հրաձգությունից կարճ ժամանակ անց քրդական մշակութային կենտրոնի մոտ քրդերը սկսել են բողոքի ակցիաներ իրականացնել, որոնք շուտով վերաճել են բախումների ոստիկանների հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում