Ավտոերթ Երևանից դեպի Արցախ

Ավտոերթ Երևանից դեպի Արցախ

Այսօր առավոտյան Երևանի հանրապետության հրապարակից մեկնարկել է մի խումբ ակտիվիստների նախաձեռնած ավտոերթը դեպի Ստեփանակերտ։

Նախաձեռնության հեղինակները 1 շաբաթ առաջ էին հայտարարել, որ մտադիր են արցախցի փոքրիկներին ամանորյա նվերներ տանել։ Երթի մասնակիցներին Գորիսից միանալու են Բերձորի միջանցքի փակվելու հետևանքով ՀՀ-ում մնացած արցախցիներ։

Քաղաքացիները մտադիր են ռուս խաղաղապահների հետ բանակցել և պահանջել ապահովել իրենց անվտանգ անցումը միջանցքով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում