Ռուսաստանը հեշտությամբ կոչնչացնի Ուկրաինայի Patriot-ները․ Պուտին

Ռուսաստանը հեշտությամբ կոչնչացնի Ուկրաինայի Patriot-ները․ Պուտին

«Ռուսաստանը կկարողանա ոչնչացնել Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը, եթե ԱՄՆ-ը դրանք մատակարարի Ուկրաինային»։

Այս մասին համոզմունք է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կիրակի օրը “Россия 1” հեռուստաալիքի եթերում՝ «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» ծրագրին տված հարցազրույցում:

«Իհարկե, մենք դրանք հեշտությամբ կոչնչացնենք, 100 տոկոսով», – վստահեցրել է Ռուսաստանի նախագահը լրագրողի հետ զրույցում՝ միաժամանակ հիշեցնելով, որ Ուկրաինան դեռ նման համակարգեր չունի:

Պուտինը նաև նշել է, թե Patriot-ը բավականին հին համակարգ է և չի աշխատում այնպես, ինչպես, օրինակ, աշխատում է ռուսական S-300-ը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հրավերով այցելել էր Վաշինգտոն: Այցի ժամանակ Բայդենը հայտարարել էր Կիևին ԱՄՆ ռազմական օգնության նոր փաթեթի մասին, որը ներառում է գերարդիական և գերհզոր Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր:

Ավելի ուշ՝ դեկտեմբերի 24-ին, ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու պալատները հաստատել էին Ուկրաինային 2023թ-ի ընթացքում ևս 45 մլրդ․ դոլարի օժանդակություն տրամադրելու փաթեթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում