Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ տեղաշարժը պետք է վերականգնել. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակ

Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ տեղաշարժը պետք է վերականգնել. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել Արցախի Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի հարցը լուծել երկխոսության միջոցով՝ հարգելով մարդու իրավունքները, ասվում է Twitter-ում կազմակերպության հրապարակված հայտարարության մեջ։

«Լաչինի միջանցք (Հայաստան/Ադրբեջան). կոչ ենք անում կողմերին չլուծված խնդիրները լուծել երկխոսության միջոցով, շտապ ապահովել ազատ և անվտանգ տեղաշարժ, պաշտպանել մարդու իրավունքները և խուսափել խաղաղ բնակչության վրա հումանիտար բացասական ազդեցություններից», -ասվում է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ արդեն 16-րդ օրն է, ինչ փակ է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը։ Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիները, որոնք իրենց անվանում են «բնապահպաններ», ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում