Անասնապահական ֆերմաները ոչնչացնում են Ամազոնի անտառները․ Bloomberg

Անասնապահական ֆերմաները ոչնչացնում են Ամազոնի անտառները․ Bloomberg

Սան-Ֆելիքս-դու-Շինգուն ժամանակակից վայրի արևմուտքն է, Ամազոնի բրազիլական ջունգլիների սրտում գտնվող մի շրջան, որտեղ անտառն ամբողջովին ոչնչացվել է մարդկանց կողմից, ովքեր ոչինչ չունեն կորցնելու։

Bloomberg-ն անդրադարձել է մոլորակի մասշտաբով ամենասուր խնդիրներից մեկին՝ Ամազոնի անտառային շերտի սրընթաց կրճատմանը, որի գլխավոր պատճառներից մեկը խոշոր եղջրավոր անասունների ֆերմաներն են։

Սան-Ֆելիքսում կենտրոնացած է Բրազիլիայի խոշոր եղջրավոր անասունների ամենամեծ գլխաքանակը՝ շուրջ 2․4 մլն․ գլուխ կենդանի։ Այս ռեգիոնը կարևոր դեր ունի հեռավորարևելյան և Կենտրոնական Ամերիկայի շուկաներում մսի պահանջարկը բավարարելու գործում։

Չափերով Իռլանդիայի հետ համադրելի ռեգիոնը, բացի մսի արտահանման խոշորագույն կենտրոն լինելուց կարող է հավակնել նաև անտառահատումների համաշխարհային մայրաքաղաքի կոչմանը։

Հասկանալու համար ամազոնյան ջունգլիների ոչնչացման տեմպերը, պետք է գիտակցել Բրազիլիայում ֆերմերային տնտեսությունների և անտառների հատման միջև ուղղակի և անխախտ կապը։

Այս փաստը, սակայն, Սան-Ֆելիքսի տեղական իշխանությունները հրաժարվում են ընդունել։

Ամերիկյան JBS կորպորացիան, որը սննդի արտադրության ոլորտի համաշխարհային հսկաներից է, Սան-Ֆելիքսի շրջանից տավարի մսի հիմնական  գնորդն ու արտահանողն է։

Ներկայանալով որպես շրջակա միջավայրի պահապան և բարեկամ` JBS ընկերությունը, ըստ Bloomberg-ի, Ամազոնյի անտառների ոչնչացման գործընթացը հասցրել է շրջադարձային կետի, երբ երկրագնդի թթվածնի շուրջ 20%-ն արտադրող էկոհամակարգն այլևս ի զորու չէ  մաքրել օդը, քանի որ ածխաթթու գազի արտանետումները գերազանցել են CO2 -ի կլանման ծավալները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում