Ադրբեջանցի սպան մահացել է լոգանք ընդունելիս
05/05/2012 14:18
Նմանատիպ
Ադրբեջանի զինված ուժերում ծառայության մեջ գտնվող սպան դժբախտ պատահարի հետևանքով մահացել է:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել երեկ գիշերը՝ ադրբեջանական Զիր բնակավայրում տեղակայված զինվորական ավանում:
Պաշտոնական վարկածի համաձայն՝ ավագ լեյտենանտ Զաուր Խուդիևը (1978) լոգանք ընդունելիս դիպչել է էլեկտրական հոսանքին, ինչի արդյունքում տեղում մահացել է: Հարուցվել է քրեական գործ է հարուցվել, կատարվում է նախաքննություն:
Դեռևս չի հաղորդվում, թե հատկապես ինչ հանգամանքներում է սպան հոսանքահարվել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում