21.1 C
Yerevan

«Ատլետիկոն» հաղթեց «Ռեալ Սոսյեդադին» և դարձավ միանձնյա առաջատար (տեսանյութ)

Նմանատիպ

Կարեն Խաչանովը «Ռոլան Գարոս»-ի 3-րդ շրջանում է

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս եկավ Ֆրանսիայի...

Սևիլիան` Եվրոպա լիգայի 7-ակի հաղթող

Բուդապեշտի Պուշկաշ Արենա մարզադաշտում (Հունգարիա) երեկ կայացավ Եվրոպա լիգայի...

Բենզեման առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայից

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման դիտարկում է Սաուդյան Արաբիայի...

Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում հաղթելով «Ռեալ Սոսյեդադին»` Մադրիդի «Ատլետիկոն» դարձավ միանձնյա առաջատար:

«Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 4:0 հաշվով. առաջին խաղակեսի 41-րդ րոպեին հաշիվը բացեց Դավիդ Վիլյան, ով րոպեներ անց վնասվածք ստացավ, իսկ երկրորդ կեսում մեկական անգամ աչքի ընկան Դիեգո Կոստան` 72-րդ րոպեին, Միրանդան` 74-ին և օրերս թիմի կազմը համալրած Դիեգոն` 87-ին:

Հաղթանակի շնորհիվ Դիեգո Սիմեոնեի թիմը վաստակած միավորների քանակը հասցրեց 57-ի և բարձրացավ մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական: Երկրորդ տեղում 54 միավորով «Բարսելոնան» է, որ երեկ պարտվեց «Վալենսիային»: Սակայն կատալոնական թիմին շրջանցելու հնարավորություն ունի 53 միավոր ունեցող Մադրիդի «Ռեալը», որը քիչ անց մրցելու է Բիլբաոյի «Ատլետիկի» հետ: «Ռեալ Սոսյեդադը» պարտությունից հետո մնաց 36 միավորով 6-րդ տեղում:

«Ատլետիկո»-«Ռեալ Սոսյեդադ»` 4:0

spot_imgspot_img