Ֆուտբոլի արքա Պելեն հարավամերիկյան լրատվամիջողներին տված հարցազրույցում կարծիք է հայտնել Բրազիլիայի հավաքականի խաղի մասին։ Նա մեկնաբանել է Սկոլարիի սաների ուժեղ և թույլ կողմերը՝ մասնավորապես ուշադրություն հրավիրելով հարձակման գծի վրա։
-Ես միշտ հավատացել եմ մեր ընտրանուն։ Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունում հավաքականը ցույց տվեց, թե ինչի է ընդունակ։ Երբ ոչ ոք չէր հավատում՝ մենք հաղթեցինք իսպանացիներին։
Իհարկե, Աշխարհի առաջնությունը միանգամայն այլ մակարդակ է։ Իմ միակ քննադատությունը վերաբերում է հավաքականի հարձակմանը։ Մենք շատ ուժեղ պաշտպանություն ունենք, նույնիսկ պահեստային պաշտպաններն են ուժեղ։
Բայց Սկոլարին որոշ դժվարություններ ունի հարձակման հետ կապված, մինչդեռ դա միշտ բրազիլացիների ուժեղ կողմերից է եղել,-ասել է Պելեն։