Ընտրություններին մասնակցել է ընտրողների 62.26%-ը
Նմանատիպ
ԱԺ ընտրությունների համամասնական ընտրակարգով քվեարկությանը մասնակցել է 1 559 627 ընտրող կամ ընտրողների 62.26%-ը: Այդ տվյալներն այսօր ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում ներկայացրել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Տվյալների համափայն՝ Երևանում մասնակցել է 484 հազար 531 ընտրող կամ ընդհանուր ընտրողների 59,53 տոկոսը:
Արագածոտնի մարզում ընտրություններին մասնակցել է 78 հազար 587 ընտրող կամ ընտրողների 69,16 տոկոսը,
Արարատի մարզում` 150 հազար 488 ընտրող կամ 70, 83 տոկոսը,
Արմավիրի մարզում` 124 հազար 893 մարդ կամ ընտրողների 56,11 տոկոսը,
Գեղարքունիքի մարզում` 122 հազար 963 ընտրող կամ ընտրողների 65, 98 տոկոսը,
Լոռու մարզում` 139 հազար 741 մարդ կամ ընտրողների 59.12 տոկոսը,
Կոտայքի մարզում` 148 հազար 821 մարդ կամ ընտրողների 64.28 տոկոսը,
Շիրակի մարզում` 131 հազար 90 կամ ընտրողների 57, 32 տոկոսը,
Սյունիքի մարզում` 87 հազար 656 ընտրող կամ ընտրողների 72.09 տոկոսը,
Վայոց ձորի մարզում` 30 հազար 609 ընտրող կամ ընտրողների 64.61 տոկոսը,
Տավուշի մարզում` 71 հազար 369 ընտրող կամ ընտրողների 65.82 տոկոսը:
Համաձայն ոստիկանության տվյալների՝ ընտրելու իրավունք ունեին 2 միլիոն 522 հազար 962 քաղաքացի. Երևանում ընտրությանը կարող էին մասնակցել 813 հազար 898, Արագածոտնում` 113 հազար 624, Արարատում` 212 հազար 450, Արմավիրում` 222 հազար 596, Գարքունիքում` 186 հազար 357, Լոռիում` 236 հազար 375, Կոտայքում` 231 հազար 536, Շիրակ 228 հազար 693, Սյունիքում` 121 հազար 636, Վայց ձորում` 47 հազար 375, Տավուշում` 108 հազար 422 ընտրող:
Հետևեք մեզ նաև Telegram-ում