Անցնող օրը լուսանկարներով․ Ինչպիսին էր հունվարի 6-ն աշխարհում

Անցնող օրը լուսանկարներով․ Ինչպիսին էր հունվարի 6-ն աշխարհում

Ինչպիսի՞ն էր անցնող օրն աշխարհում։ Times.am-ը ներկայացնում է հունվարի 6-ը՝ աշխարհի տարբեր անկյուններից վերցված ֆոտոշարքով։


Ադելաիդա, Ավստրալիա․ Ծիածանագույն թութակը վայելում է հարավային կիսագնդի ամառը։
Լուսանկարը՝ Ամեր Գազզալ

Կալիֆոռնիա, ԱՄՆ․ Ջրհեղեղից հետո պարեկ մոտոռանավակը որոնողական աշխատանքներ է իրականացնում։
Լուսանկարը՝ Ջոշ Էդելսոն Կատմանդու, Նեպալ․ Հինդուիստ հավատացյալները տաքանում են խարույկի շուրջ Շալի գետում լողանալոց հետո։
Լուսանկարը՝ Պարկաշ Մաթեմա Մարտին-դե-Վիվիես, Ամստերդամ կղզի․ Հետազոտական կայանի աշխատակիցները բասկետբոլ են խաղում: Մոտակա մայրցամաքից գրեթե 2000 մղոն հեռավորության վրա գտնվող տարածաշրջանն ունի աշխարհի ամենամաքուր օդը:
Լուսանկարը՝ Պատրիկ Հերցոգ
Մարտին-դե-Վիվիես, Ամստերդամ կղզի. Հետազոտական կենտրոնի աշխատակիցները փորձում են հեռացնել փոկերին կայանի աշխատանքային տարածքից: Սա կղզու միակ բնակավայրն է և սեզոնային կացարանը, որտեղ ապրում են մոտ 30 հետազոտողներ, ովքեր ուսումնասիրում են կենսաբազմազանությունը, օդերևութաբանությունն ու երկրամագնիսականությունը:
Լուսանկարը՝ Պատրիկ Հերցոգ

Կալոֆեր, Բուլղարիա․ Ավանդական Հոռո պարը կատարվում է Տունջա գետի ձմեռային ջրերում Աստվածահայտնության օրվա տոնակատարությունների ժամանակ: Ուղղափառ քահանան խաչ է նետում գետը, և ենթադրվում է, որ այն հանողը ողջ տարվա ընթացքում առողջ կլինի։
Լուսանկարը՝ Նիկոլայ Դոյչինով Պիրիա,Հունաստան․ Հույն ուղղափառ հավատացյալները շտապում են հետ բերել ծովը նետված փայտե խաչը՝  Աստվածհայտնության օրվա ավանդական ջրօրհնեքի ժամանակ։ Հունաստանում ևս կա այս ավանդույթը։
Լուսանկարը՝ Լուիզա Գուլիմակի
Ցզյաի, Թայվան․ Զինվորները ցույց են տալիս իրենց մարտական հմտությունները նախագահ Ցայ Ինգ Վենի այցի ժամանակ։
Լուսանկարը՝ AFP/Getty Images

Գազա, Պաղեստին․ Պաղեստինցի երիտասարդ հեծյալը ծովափին մայրամուտի ժամանակ։
Լուսանկարը՝ Սամեհ Ռահմի Սոմերսեթ, Մեծ Բրիտանիա․ Մարդիկ վայելում են արևային եղանակը Սուրբ Միքայելի աշտարակի մոտ։
Լուսանկարը՝ Ֆինբար Վեբսթեր Հոնգկոնգ, Չինաստան․ Հեծանվորդը փորձում է կայանման տեղ գտնել իր հեծանվի համար։
Լուսանկարը՝ Իսահակ Լոուրենս Հարբին, Չինաստան․ Զբոսայգու այցելուները կերակրում են սիբիրյան վագրերին․ նրանց քաշը կարող է գերազանցել 300 կիլոգրամը։
Լուսանկարը՝ Հեկտոր Ռեթամալ
Բրևիկ, Նորվեգիա․ Գերմանիայի էկոնոմիկայի նախարար և փոխկանցլեր Ռոբերտ Հաբեկը հարցազրույց է տալիս լրատվամիջոցներին ցեմենտի արտադրամաս այցելության ժամանակ։
Լուսանկարը՝ Օլեգ Բերգ-Ռուսթեն

Լոնդոն, Մեծ Բրիտանիա․ Միացյալ Թագավորության վարչապետ Ռիշի Սունակը այցելել է Բաթերսիում գտնվող Հարիսի ակադեմիա։
Լուսանկարը՝ Հենրի Նիկոլաս

Հետևեք մեզ նաև Telegram-ում