Ադրբեջանում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. Այս զգացվել է նաև Հայաստանում

Ադրբեջանի Զագատալա շրջանում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրաշարժի ուժգնությունն ավելի քան 5 բալ է եղել: Այն տեղի է ունեցել ժամը 09.39-ին: Ցնցումները զգացվել են նաև տներում: Մարդկանց մեջ խուճապ է առաջացել, բոլորը դուրս են եկել:

Նշենք, որ երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում: Երևանում ցնցումներն այնքան էլ ուժեղ չեն եղել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում