Խաբիբ Նուրմագոմեդովն ավարտում է պրոֆեսիոնալ սպորտային կարիերան
Նմանատիպ
Ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովը հայտարարել է խառը մենամարտերի (MMA) ինդուստրիայից հեռանալու իր որոշման մասին։
«Խաբիբը մեկընդմիշտ լքում է MMA -ը: Դա վերաբերում է և՛ մարզչական կարիերային․ և MMA-ի հետ կապված մնացած ամեն ինչին»,- ասվում է մարզիկի ինստագրամյան մեկնաբանության մեջ, որը մարզիկը թողել է պարզաբանելու համար իր որոշումը։ Գրառման մեջ նշվում է, որ Խաբիբը ցանկանում է ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ։
Նուրմագոմեդովը MMA-ում անցկացրել է 29 մենամարտ, որոնցից բոլորում հաղթել է։ Իր վերջին մենամարտը նա անցկացրել է 2020 թվականի աշնանը՝ հաղթելով ամերիկացի Ջասթին Գետջեին։ Մենամարտից անմիջապես հետո նա հայտարարեց իր պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին՝ բացատրելով, որ խոստացել է մորը չմենամարտել առանց հոր՝ Աբդուլմանապ Նուրմագոմեդովի, ով նաև Խաբիբի մարզիչն էր։
Մարզիկի հայրը մահացել է 2020թ-ի ամռանը՝ կորոնավիրուսային վարակի հետ կապված բարդությունների պատճառով։ Ավելի վաղ MMA Junkie հեղինակավոր պորտալի վարկածով 2022 թվականի լավագույն մարզիչներ էին ճանաչվել ռուս Խաբիբ Նուրմագոմեդովը և մեքսիկացի Խավիեր Մենդեսը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում