ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Ուկրաինայում պատժիչ գործողության և 600 սպանվածի մասին

ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Ուկրաինայում պատժիչ գործողության և 600 սպանվածի մասին

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, համաձայն որի՝ Ուկրաինայում ՌԴ ԶՈւ միացյալ խմբի հրամանատարությունը պատժիչ գործողություն է իրականացրել ուկրաինական բանակի դեմ։

Նշվում է, որ գործողությունն իրականացվել է ի պատասխան Մակեևկայում նոր տարվա գիշերը ուկրաինական հրթիռային համակարգերի հարվածների, որոնց, Մոսկվայի տվյալներով, զոհ է գնացել առնվազն 89 ռուս զինծառայող։

Ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն, վերջին 24 ժամվա ընթացքում հետախուզական տեխնիկան բացահայտել է ուկրաինացի զինվորների հենակետերը Կրամատորսկ քաղաքում։ Թիվ 28 հանրակացարանում եղել է ավելի քան 700, իսկ թիվ 47 հանրակացարանում՝ 600-ից ավելի զինվոր։

«Ուկրաինայի Զինված ուժերի ստորաբաժանումների ժամանակավոր տեղակայման այդ կետերի վրա զանգվածային հրթիռային հարձակման հետևանքով ավելի քան 600 ուկրաինացի զինծառայող է զոհվել»,- ասվում է ՌԴ ՊՆ զեկույցում։

Հունվարի 7-ի գիշերը Կրամատորսկի հրետակոծության հետևանքները

Հունվարի 7-ի գիշերը Կրամատորսկի հրետակոծության հետևանքները

Ուկրաինայի Զինված ուժերի արևելյան խմբավորման խոսնակ Սերգեյ Չերեվատին Suspilno կայքին տված մեկնաբանությունում հերքել է ռուսների այս հայտարարությունը․

«Այս տեղեկատվությանը համապատասխանում է իրականությանը նույնչափ, որքան այն, որ իբր ռուսական զինված ուժերը ոչնչացրել են Ուկրաինայի բոլոր HIMARS համակարգերը։ Սա Ռուսաստանի ԶՈՒ տեղեկատվական պատասխանն է՝ ի արձագանք մեր կողմից նրանց հասցված գերճշգրիտ հարվածներին, մարդկային ուժի և լոգիստիկայի խոշոր կորուստներին։ Նրանք այդպիսի հնարավորություն չունեն»,-նշել է Չերեվատին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում