ԵԱՀԿ մշտադիտարկումն անցել է առանց միջադեպերի

Այսօր հայ-ադրբեջանական զինված ուժերի սահմանին տեղի է ունեցել ԵԱՀԿ հերթական մշտադիտարկումը, որի ընթացքում որևէ միջադեպ չի գրանցվել:

Հայկական կողմից մշտադիտարկմանը մասնակցել են գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը, Իրժի Աբերլեն, Ուիլյամ Փրայորը և Բարձր մակարդակիպլանավորման խմբի ներկայացուցիչ Վիտալի Բելեկոնը:

Ադրբեջանական կողմից մշտադիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, նրա օգնական Անտալ Հերդիչը, Կասպրշիկի գրասենյակի պատասխանատու Պիտեր Քին և Բարձր մակարդակի պլանավորման խմբի ներկայացուցիչ Անդրեյ Բարաշկինը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում