Զախարովան աբսուրդ է որակել հայտարարությունը, թե ռուսական ներկայությունը Հայաստանի համար սպառնալիք է ստեղծում
Նմանատիպ
«Երևանից ստացվող հայտարարություններն առ այն, թե իբր ռուսական ներկայությունը ինչ-որ սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության համար, անհեթեթություն են»:
Այս մասին այսօր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ Զախարովան նշել է, թե դրանք ունեն դարավոր, բարեկամական բնույթ, և որ Մոսկվան պատրաստակամ է հետայսու էլ ամրապնդել դրանք ինչպես երկկողմ, այնպես էլ ինտեգրացիոն ձևաչափերով, այդ թվում ՝ ՀԱՊԿ, ԵԱՏՄ և ԱՊՀ շրջանակներում:
«Տասնամյակներ շարունակ մեր զինվորականները, սահմանապահները ներդրում են ունենում Հայաստանի անվտանգության ապահովման գործում, հսկում են նրա սահմանները: Սա օբյեկտիվ իրականություն է, որը հնարավոր չէ հերքել: Ընդ որում, ՀՀ գործող ղեկավարությունը նախկինում հրապարակավ ասել է, որ ռուսական ներկայությունը երկրում համապատասխանում է երկրի ազգային շահերին: Դե իսկ այն արկածախնդիրները, որոնք կոչ են անում մեր զինծառայողներին ցույց տալ հեռանալու դուռը, ակնհայտորեն իրենց հաշիվ չեն տալիս նման քայլի իրական հետևանքների հարցում», – ասել է Զախարովան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում