ՀՀ ԱԳՆ-ն կոչ է անում ՀԱՊԿ-ի քարտուղարությանը մնալ կանոնադրական լիազորությունների սահմաններում
Նմանատիպ
Երեկ ՀԱՊԿ քարտուղարությունը հանդես էր եկել Հայաստանի տարածքում զորավարժությունների չեղարկման հարցի վերաբերյալ մեկնաբանությամբ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսի ժամանակ նշել էր, թե Հայաստանը նպատակահարմար չի համարում ստեղծված պայմաններում ՀԱՊԿ-ի զորավարժության անցկացումն իր տարածքում։
ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը հայտնել էր, ՀԱՊԿ-ը Երևանից պաշտոնական ծանուցում չի ստացել Հայաստանում «Անխորտակելի եղբայրություն-2023» զորավարժությունների չեղարկման մասին։
Այսօր ՀՀ ԱԳՆ-ն պաշտոնապես արձագանքել է այս հայտարարությանը.
«Առաջին հերթին կցանկանայինք նշել, որ Քարտուղարության՝ որպես ՀԱՊԿ աշխատանքային մարմնի, իրավասությունների շրջանակը չի ներառում կազմակերպության բարձրագույն մարմնի՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի անդամների հայտարարությունների մեկնաբանումը։
ՀԱՊԿ անդամ երկրները Քարտուղարությունից չեն ակնկալում իրենց գործողությունների և որոշումների որևէ ըմբռնում։
Քարտուղարության խնդիրները հստակորեն սահմանված են Կազմակերպության կանոնադրական փաստաթղթերում: Քարտուղարությունը Կազմակերպության մարմինների գործունեության կազմակերպչական, տեղեկատվական, վերլուծական և խորհրդատվական ապահովման աշխատանքային մարմին է:
Կոչ ենք անում Կազմակերպության նորանշանակ գլխավոր քարտուղարին Քարտուղարության մեկնաբանության փաստի վերաբերյալ մանրակրկիտ ուսումնասիրություն անցկացնել՝ դրա կրկնությունը թույլ չտալու նպատակով»,-հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում