ՀՀ քաղաքացիները Վրաստան կկարողանան այցելել նաև ID քարտերով
13/01/2023 01:45
![ՀՀ քաղաքացիները Վրաստան կկարողանան այցելել նաև ID քարտերով](https://times.am/v3/wp-content/uploads/2023/01/21259901_0_162_1600_1062_1920x0_80_0_0_ec35ae87e5e9876c6330bee39188577c-1024x576.jpg)
Նմանատիպ
Հայաստանի և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին համաձայնագիր ենք ստորագրում:
Այս մասին ՀՀ և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը նշել է՝ դա նշանակում է, որ Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները փոխադարձաբար կարող են այցելել երկու երկրներ առանց անձնագրի, ID քարտերով:
«Սա նույնպես շատ կարևոր է և արտահայտում է մեր համագործակցությունը»,- ասել է Փաշինյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում