Հայկ Մարտիրոսը համահիմնադրել է Riffusion արհեստական ինտելեկտը, որը ստեղծում է երաժշտություն տեքստային հուշումներով
Նմանատիպ
Ազգությամբ հայ Հայկ Մարտիրոսը և Սեթ Ֆորսգրենը ստեղծել են Riffusion նեյրոցանցը, որը գեներացնում է երաժշտություն տեքստային հուշումների հիման վրա։ Այն տեղեկատվություն է կուտակում երաժշտության մասին սոնոգրամների միջոցով՝ հնչյունների վիզուալ ներկայացմամբ։ Այս ձևաչափը տարբերվում է նոտային ձայնագրությունից և թույլ է տալիս պատկերել հնչյունները ցանկացած համադրությամբ:
Սոնոգրամը գրաֆիկի տեսակ է, որը ձայնը գծագրում է մեկ առանցքի վրա: Յուրաքանչյուր պիքսել ունի իր գույնը, ինչը ցուցադրում է ձայնի ամպլիտուդը յուրաքանչյուր պահի: Օրինակ, կարելի է խնդրել Riffusion-ին, ստեղծել «ջազ ամառային անձրևի նոտաներով»:
Riffusion-ը դեռևս փորձարկումների փուլում է, այն առայժմ վեբ հավելված է։ Օգտատերերը կարող են ստեղծել կամայական մեղեդիներ և հնչյունների համակցություններ: Ամբողջ գործընթացը ավտոմատ վիզուալացվում է, իսկ արդյունքը պահվում է տվյալների բազայում՝ AI-ի հետագա ուսուցման համար:
Եթե անկեղծ լինենք․ Diffusion-ի մեղեդիների մեծ մասը տարօրինակ են հնչում, բայց սա ապագայի խոստումնալից տեխնոլոգիայի օրինակ է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում