Ադրբեջանը նորից արգելափակել է Արցախի գազամատակարարումը

Ադրբեջանը նորից արգելափակել է Արցախի գազամատակարարումը

Այսօր Ադրբեջանը կրկին խափանել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը:

Այս մասին հաղորդում է Արցախգազ ընկերությունը։

Ինչպես հայտնում է ընկերությունը, հանրապետություն գազ չի մատակարարվում և ներկայումս օգտագործվում է խողովակներում առկա գազը:

Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 13։00-ի սահմաններում, Ադրբեջանը կրկին արգելափակել էր Արցախի գազամատակարարումը, որը վերականգնվել էր նույն օրը երեկոյան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում