Ուկրաինայի Ներքին գործերի նախարարն ու առաջին տեղակալը զոհվել են

Ուկրաինայի Ներքին գործերի նախարարն ու առաջին տեղակալը զոհվել են

Այսօր Կիև քաղաքում տեղի է ունեցել ավիավթար։ Ուկրաինական և ռուսական տելեգրամյան ալիքները հայտնում են, որ ուղղաթիռը վթարի է ենթարկվել և Կիև քաղաքում վթարի հետևանքով կործանված ուղղաթիռն ընկել է մանկապարտեզի տարածքում։


Ընդ որում, ռուսական կողմն անմիջապես հայտնեց, որ Eurocopter EC225 LP Super Puma տեսակի ուղղաթիռը կործանվել և ընկել է մանկապարտեզի տարածքում՝ ուկրաինական հակաօդային պաշտպանության կողմից խոցվելու հետևանքով։

Ուկրաինական կողմն էլ հաղորդում է, որ ուղղաթիռի կործանման պատճառը տեխնիկական անսարքությունն է։

Ավելի ուշ հայտի դարձավ, որ ավիավթարի հետևանքով կա առնվազն 16 զոհ, որոնց թվում են Ուկրաինայի Ներքին գործերի նախարարն ու առաջին տեղակալը, ինչպես նաև Արտակարգ իրավիճակների պետքարտուղարը։

Հայտնում են, որ զոհերի թվում կա 3 երեխա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում