Ռուսաստանը ռազմատեխնիկական միջոցներ կձեռնարկի սահմանի իր կողմից, եթե Շվեդիան և Ֆինլանդիան միանան ՆԱՏՕ-ին։
Այս մասին չորեքշաբթի այսօր հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2022 թվականին ռուսական դիվանագիտության գործունեության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մենք պետք է հետևություններ անենք Ֆինլանդիայի և Շվեդիայի (ՆԱՏՕ-ին, խմբ․) անդամակցությունից, և եթե դա տեղի ունենա, ապա մենք համապատասխան ռազմատեխնիկական միջոցներ կձեռնարկենք սահմանի մեր կողմից», – ասել է ՌԴ Լավրովը։